
Վճարային տերմինալներից գողություն կատարելու համար Գյումրիից մեկնել էին Երևան

ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ դեկտեմբերի 14-ին գյումրեցի 33-ամյա մի երիտասարդ իր կողմից շահագործվող «Օպելով» համաքաղաքացի երեք ընկերների հետ մեկնելու են Երևան՝ վճարային տերմինալներից գողություն կատարելու:
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների հետ, դեկտեմբերի 15-ին, ժամը 5.50-ին, Երևանի Աշտարակի խճուղում հայտնաբերել, ձերբակալել և, «Օպելով» հանդերձ, Կումայրիի բաժին են տեղափոխել չորս երիտասարդներին:
Անձնական խուզարկությամբ 31-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 1 միլիոն 180 հազար դրամ, իսկ 26-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են վճարային տերմինալի ընդհանուր 100 հազար դրամի երկու կտրոն և մոխրացած հետքերով կաթուցիչ:
Գյումրեցի երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: