Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը՝ ՈւՂԻՂ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:

Դատական նիստին ներկա էին Արմեն Աշոտյանը, նրա փաստաբանական թիմը՝ Ռուբեն Մելիքյան, Տիգրան Աթանեսյան, Մարգար Սողոմոնյան կազմով, գործով անցնող ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, Մարթա Սիմոնյանը, Արմեն Աշոտյանի ընտանիքի անդամները, դատախազներ Դոլինյանն ու Նշանյանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական-հասարակական գործիչներ: Ներկա չէր նաև տուժողի՝ ԵրՊԲՀ-ի օրինական ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը: Վերջինս, հիշեցնենք, 2018թ.-ի իշխանափոխությունից հետո այս իշխանությունների կողմից հանրահռչակված կադրային բանկով նշանակվել ու կարճ ժամանակ պաշտոնավարել էր որպես արդարադատության փոխնախարար:

Նախորդ դատական նիստին քննարկվել էր տուժողի իրավահաջորդ ներգրավված Գալինա Հարությունյանի հարցը, ով միջնորդել էր չմասնակցել դատական նիստերին: Հարցրին՝ ինչու է ուզում հրաժարվել դատական նիստերին մասնակցելուց, Գալինա Հարությունյանն ասել էր՝ ինքը աշխատանքից ազատվել է 2013թ, և այն, ինչ այստեղ քննվում է, տեղի է ունեցել դրանից հետո:

«Ինձ, իմ ղեկավարած հիմնարկին որևէ վնաս չի պատճառվել»,-ասել էր Գալիսնա Հարությունյանը:

Կարդացեք նաև

Դատախազն առարկեց նրա կարգավիճակը դադարեցնելու դեմ: Հարցը մնաց առկախված, այնուհետ անցան գործով մյուս մեղադրյալների խափանման միջոցների հարցի քննությանը: Առաջինը քննարկվեց Մարթա Սիմոնյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնելու հարցը:

Դատարանը որոշեց բավարարել պաշտպանի միջնորդությունը. Մարթա Սիմոնյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվեց:

Հաջորդիվ քննարկվեց ԵՊԲՀ նախկին ռեկտոր, գործով մեղադրյալ Միքայել Նարիմանյանի նկատմամբ ընտրված գրավ և բացակայելու արգելք խափանման համակցված միջոցները վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը: Դատարանին փաստաթուղթ ներկայացվեց Միքայել Նարիմանյանի առողջական վիճակի, նրա ունեցած ծան ունեցած հիվանդությունների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացրեց դատարանի որոշում Միքայել Նարիմանյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս