Բաքուն վճռական է շարունակելու ջանքերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար. Ադրբեջանի վարչապետ
Ցանկանում եմ ևս մեկ անգամ արտահայտել Ադրբեջանի վճռականությունը՝ շարունակելու ջանքերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման համար, Մոսկվայում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Հաշվի առնելով վերջին շրջանում ստացված դրական ազդակները՝ չափազանց կարևոր ենք համարում այս ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակությունը։ Այս պատմական հնարավորության արդյունավետ օգտագործումը մեր տարածաշրջանի բոլոր մարդկանց խաղաղ և անվտանգ համակեցության հույս կտա»,-ասել է Ասադովը Մոսկվայում ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում իր ելույթում։