
72-ամյա տղամարդը փորձել էր փոստային բաժանմունքում կեղծ թղթադրամ իրացնել

Դեկտեմբերի 11-ին, ժամը 18-ին, ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է ստացվել, որ Բերդի 72-ամյա մի բնակիչ կոմունալ վճարում կատարելու նպատակով «Հայփոստ» ՓԲԸ Բերդ համայնքի փոստային բաժանմունքում փորձել է իրացնել 10 000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին: