Բաժիններ՝

Գազայի հատվածում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 18 հազար 800-ի

Հոկտեմբերի 7-ից արգելափակված Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 13-ով՝ հասնելով 18 հազար 800-ի: Նման տվյալներ է ներկայացնում Գազայի կառավարության մամուլի ծառայությունը՝ հակամարտության 70 օրվա վերաբերյալ իր թարմացված հաղորդագրության մեջ:

Զոհվածների թվում են 8 հազար երեխա և 6 հազար 200 կին, 300 բուժաշխատողներ, քաղաքացիական պաշտպանության ուժերի 32 աշխատակիցներ և ԶԼՄ-ների 89 աշխատակիցներ: Բացի այդ, Գազայում վիրավորների թիվը հասել է 51 հազարի, ևս 7500 մարդու մարմին գտնվում է փլատակների տակ կամ ճանապարհների եզրին:

Հարձակումների ընթացքում ավերվել է 126 կառավարական շենք, շարքից հանվել է 90 դպրոց և համալսարան, մասամբ վնասվել է 282 դպրոց և համալսարան, ամբողջությամբ ավերվել է 112 մզկիթ և 52 հազար 500 բնակելի տուն, մասամբ վնասվել է ևս 200-ը:

Գազայի հատվածում շարքից հանվել է 22 հիվանդանոց և 53 բժշկական կենտրոն, վնասվել է շտապօգնության 102 մեքենա: Բացի այդ, ևս 327 հազար մարդ վարակվել է վարակիչ հիվանդություններով:

Իսրայելը շարունակել է սահմանափակել հիվանդների, վիրավորների և բժշկական անձնակազմի ջրի, սննդի և էլեկտրականության հասանելիությունը, ինչպես նաև խոչընդոտել է վիրավորներին բուժհաստատություններ հասցնելուն, ասվում է հաղորդագրության մեջ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս