Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել է՝ հայտնվելով ջրատար առվի մեջ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արևիկ գյուղում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և հայտնվել է ջրատար առվի մեջ. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



