Բաժիններ՝

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը Բելգրադի Գրան Պրիում երկրորդն է

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները սերբական միջազգային մրցաշարում:

Խ Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Գրան Պրիում կանանց 10 մետր ատրճանակ մրցաձևում գրավել է երկրորդ հորիզոնականը:

Ավելի վաղ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, սակայն դարձել են մրցաշարի արծաթե մեդալակիր: Հայ մարզիկները 16:6 հաշվով զիջել են բուլղարացիներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031