Քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված. դատավոր Դադոյանը մերժեց միջնորդությունը 

Երեկ Հակակոռուպցիոն դատարանում ` դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, քննվում էր Վանաձորի ընտրված համայնքապետ, քաղբանտարկյալ, շուրջ 2 տարի ապօրինի կալանավորված Մամիկոն Ասլանյանի պաշտպանական թիմի միջնորդությունը` վերջինիս խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ։ Դատական նիստից հետո, որի ընթացքում խոսեց նաև Մամիկոն Ասլանյանը, վերջինիս պաշտպան Արտակ Ոսկանյանը 168.amի հետ զրույցում ասաց` իրենք համաձայն են կալանքի հետ չառնչվող ցանկացած խափանման միջոցի հետ։

Որոշումը հրապարակվեց այսօր` ժամը 11:00-ին։

Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։ Քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031