Բաժիններ՝

2024 թվականին ԵԱՀԿ-ում կնախագահի Մալթան

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամները փոխհամաձայնության են եկել 2024 թվականին այդ կառույցի նախագահի պաշտոնում Մալթայի նշանակման հարցում։ Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին Սկոպիեում կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

«Երկուշաբթի օրը փոխհամաձայնություն է ձեռք բերվել Մալթայի նախագահության հարցում», – ասել է նա։

Օսմանին հավելել է, որ ավելի ուշ որոշումը կձևակերպվի։

Ավելի վաղ Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է 2024 թվականին դառնալ ԵԱՀԿ նախագահ, եթե Էստոնիայի թեկնածությունը չհաստատվի։

ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենում նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը։ Հանդիպման ժամանակ կազմակերպության անդամները պետք է որոշեն նախագահող պետության թեկնածությունը։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ հավանություն չի տա Տալինի հայտին։ Կազմակերպությունում որոշումներն ընդունվում են փոխհամաձայնության հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս