Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Դուբայ

Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Դուբայ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ նախագահի օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց Դուբայի «Ալ Մաքթում» միջազգային օդանավակայանում։

ՀՀ նախագահը Դուբայում կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի բացման արարողությանը։ Համաժողովի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ նախագահի ելույթը։

Այցի ընթացքում Հայաստանի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։

Նախատեսված է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930