Բաժիններ՝

ԵՄ երկրների ռազմական ծախսերը 2022 թվականին կազմել են ռեկորդային 240 միլիարդ եվրո

Եվրամիության պետությունների ռազմական ծախսերը 2022 թվականին աճել են 6%-ով և կազմել ռեկորդային 240 մլրդ եվրո: Աս մասին հայտնել է Եվրոպական պաշտպանության գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ Եվրամիության 27 երկրներից 20-ն ավելացրել է պաշտպանության հատկացումները, նրանցից վեցը ռազմական ծախսերն ավելացրել ավելի քան 10%-ով։

Ռեկորդակիրներ են դարձել ՆԱՏՕ-ի անդամակցությանն սպասող Շվեդիան՝ 30,1 % աճով, Լյուքսեմբուրգը՝ 27,9 %, Լիտվան՝ 27,6 %, Իսպանիան՝ 19,3 %, Բելգիան՝ 14,8 % և Հունաստանը՝ 13,3% աճով։

Բոլոր ռազմական ծախսերի գրեթե մեկ չորրորդը՝ 58 միլիարդ եվրո, ուղղված է նոր տեսակի զենքերի ձեռքբերմանը․ այս թիվը 2021 թ․-ի համեմատ աճել է 7 %-ով։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, որը նաև Եվրոպական պաշտպանության գործակալության ղեկավարն է, հայտնել է, որ ԵՄ երկրների զինված ուժերը պետք է պատրաստ լինեն «ավելի պահանջկոտ ժամանակաշրջանի»։

«Այս նոր իրողություններին հարմարվելը նախ և առաջ նշանակում է ավելի շատ ներդրումներ պաշտպանության ոլորտում։ Ռեկորդային 240 միլիարդ եվրոն հիմք է դնում անդամ երկրների հանձնառությանը՝ ամրապնդելու եվրոպական պաշտպանությունը», – ասել է Բորելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս