
Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նոյեմբերի 27-ի ժամը 18.00-ի սահմաններում Եղեգնուտ գյուղի 3-րդ փողոցում հայտնաբերել են «ԳԱԶ-66» մակնիշի մեքենա, որը բեռնված էր մոտ 7 խմ փայտանյութով: Եղեգնուտցի 54-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը համագյուղացունն է:
Հետագա պարզաբանումների համար 32-ամյա եղեգնուտցին հրավիրվել է ոստիկանության Գուգարքի բաժին: Նա նույնպես չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ:
Փայտանյութը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: