Արմեն Գրիգորյանը ու Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը, որը ղեկավարում էր բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատան:
Ինչպես տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, մտքեր փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերաբերյալ:
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, մասնավորապես՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, մարդու իրավունքների պաշտպանություն:
Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: