Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իր հետախուզական արբանյակը լուսանկարել է Սպիտակ տունը և Պենտագոնը

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ ուղեծրում գտնվող իր առաջին հետախուզական արբանյակը լուսանկարել է Սպիտակ տունը և Պենտագոնը, ինչպես նաև Նորֆոլկի ռազմածովային բազայում գտնվող ամերիկյան ավիակիրները։

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի պետական գործակալությունը նոյեմբերի 28-ին հայտնել է, որ Սպիտակ տան, Պենտագոնի և Նորֆոլկի լուսանկարները դիտել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը։ Ավելի վաղ Փհենյանը հայտնել էր, որ արբանյակը լուսանկարել է Հարավային Կորեայում, Գուամում և Իտալիայում գտնվող ռազմաբազաներ և քաղաքներ։

Հյուսիսային Կորեան առայժմ իր ստացած լուսանկարները չի տարածել, ուստի փորձագետները չեն կարողանում հստակ ասել, թե ինչ հնարավորություններ իրականում ունի նոր արբանյակը։

Նոյեմբերի 21-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ հաջողությամբ ուղեծիր է արձակել իր առաջին հետախուզական արբանյակը, որը, Փհենյանի պնդմամբ, պետք է մշտադիտարկի ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ռազմական տեղաշարժերը։

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան դատապարտել են արբանյակի արձակումը բալիստիկ հրթիռի տեխնոլոգիայով՝ դա անվանելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս