ՀՀ փոխվարչապետն Ասիական զարգացման բանկի նախագահին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնական կարիքները

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասաթուգու Ասակավային:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ հետ ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ համատեղ իրականացվող ծրագրերը համահունչ են Հայաստանի կառավարության ռազմավարական առաջնահերթություններին:

Մհեր Գրիգորյանը առանձնակի կարևորել է ԱԶԲ ուղղակի համագործակցությունը մասնավոր հատվածի ընկերությունների հետ՝ ընդգծելով դրա կարևորությունը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ԱԶԲ նախագահին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնական կարիքներն ու Կառավարության կողմից իրականացվող աջակցության միջոցառումները, ինչպես նաև անդրադարձել երկարաժամկետ լուծում պահանջող խնդիրներին:

Զրուցակիցները երկուստեք շեշտել են համագործակցության ընդլայնման կարևորությունը ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև զբաղվածության և թվայնացման ուղղությամբ անհրաժեշտ բարեփոխումների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930