Վաղը ջրի սականգնի վերաբերյալ որոշում ենք կայացնելու․ Գարեգին Բաղրամյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ վաղը` նոյեմբերի 29-ին, ջրի սակագնի վերաբերյալ որոշում է կայացվելու։

Նրա խոսքով` կա արդեն քննարկում և համաձայնեցում կառավարության հետ, որ սուբսիդավորումը շարունակվելու է, փոփոխվելու է սուբսիդիայի մեծությունը։

«Սպառողն իր վրա ոչինչ չի զգա։ Սոցիալապես անապահով սպառողների համար ջրի սակագինը հաշվարկային 180 դրամ է, այսօրվա գործող 208.4 դրամը դառնում է 206 դրամ, սակայն սպառողի համար կշարունակի գործել 200 դրամով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է գազի սակագնի փոփոխությանը, Բաղրամյանը հիշեցրեց, որ օգոստոսի 1–ին է եղել վերջին վերանայումը, և գինը մնացել է անփոփոխ։

«Եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի, չեմ կարծում` վերանայման գործընթաց լինի։ Վերջին բանակցությունների և ջրի վերանայումների մեջ կառավարության համաձայնագրի փոփոխության արդյունքում համաձայնություն է կնքվել, որ առաջիկա 10 տարիների համար ֆիքսվում է 165 դոլարը»,- ասաց նա։

Հարցին՝ քաղաքական գործընթացները, մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը կարո՞ղ են ազդել գազի սակագնի վրա, ՀԾԿՀ նախագահը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930