Բաժիններ՝

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են 5-րդ տուրի հանդիպումները

Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները:

Նոյեմբերի 28-ին պայքարի մեջ կմտնեն E, F, G, H խմբերի թիմերը:

E խմբում «Լացիո»-ն սեփական հարկի տակ կընդունի «Սելթիկ»-ին, իսկ «Ֆեյենորդ»-ը` Մադրիդի «Աթլետիկո»-ին:

F խմբում «Միլան»-ի մրցակիցը Դորտմունդի «Բորուսիա»-ն է, ՊՍԺ-ն կխաղա «Նյուքասլ Յունայթեդ»-ի հետ:

G խմբում Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի» -ն ուժերը կչափի «Լայպցիգ»-ի, իսկ «Յանգ Բոյզ»-ը կմրցի «Ցրվենա Զվեզդա»-ի հետ:

Եվ H խմբում Դոնեցկի «Շախտյոր»-ը կփորձի հաղթել «Անտվերպեն»-ին, «Բարսելոնա»-ն` «Պորտու»-ին:

Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս