Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված:
Բացի այն հանգամանքից, որ դրանց հանձնումը որևէ տրամաբանական դատողության մեջ չի տեղավորվում, կան նաև այլ կարևոր առանձնահատկություններ:
Նախ ադրբեջանական պահանջները ենթադրում են ոչ թե փոխադարձ պայմանավորվածություններ, այլ Հայաստանի միակողմանի զիջումներ:
Երկրորդ, կան տարածքներ (ոչ միայն Արծվաշենը), որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, սակայն դրանք Ադրբեջանը չի պատրաստում հանձնել կամ փոխանակել:
Երրորդ, Ադրբեջանի նպատակը զուտ հայկական 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի, այլ դրա միջոցով ՀՀ ռազմավարական կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողությունն է ու մեր երկրի կենսունակությունը շարքից հանելը:
Մինչև իշխանական հովանոցի տակ գործողները քարոզում են այդ տարածքների հանձնումը «հանուն խաղաղության» կարգախոսով, Ադրբեջանը նոր տարածքային և տարածաշրջանային հավակնություններն է ձևակերպում»։