Տղամարդը պատշգամբից մտել էր բնակարան, գողացել էր ոսկյա զարդեր ու փող
Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը նոյեմբերի 18-ին, ժամը 20.40-ի սահմաններում, պատշգամբից մուտք է գործել Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի բնակարան և գողացել ոսկյա զարդեր ու փող:
Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ:
Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Վերին Շենգավիթի 35-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 22-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին:
Երիտասարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: