Նիկոլը ուզուրպացրել է իշխանությունը Հայաստանում, և հաստատել է դիկտատուրային ռեժիմ. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Երեկ Գերմանիայի գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել 2024 թ. պետական բյուջեի նախագծում շուրջ 60 միլիարդ դոլար լրացուցիչ պարտք ավելացնելը:
Ընդ որում այս պարտքը ֆինանսավորելու էր վերականգնվող էներգիա ստեղծող ենթակառուցվածքների ստեղծմանը:
Բայց քանի որ Գերմանիան նախորդիվ տարիներին պարտքը շատացրել էր ուղղղակի ընթացիկ ծախսեր ֆինանսավորելու համար, այլ ոչ ներդրումներ անելու, հիմա սահմանափակման առաջ է կանգնած: Սա իշխանության տարանջատման և հավասարակշռման սկզբունքի գեղեցկությունն է, երբ իշխանության դատական թևը կարողանում է հակադրվել իշխանության գործադիր թևին:
Մեզ մոտ բացահայտ հակասահմանադրական գործողություններ իրականացնող Նիկոլը, որ ակներև դեմ է գնացել ՀՀ սահմանադրության որոշ հոդվածների, մասնավորապես առաջին հոդվածին՝ ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում, մասնավորապես 14-րդ հոդվածին՝ ՀՀ զինված ուժերին մեր երկրի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապհովելու գործառույթից զրկելով, չի բախվում իշխանության որևէ թևի՝ օրենսդիր կամ դատական, հակազդեցության:
Պարզ պատճառով, որ նա ուզուրպացրել է իշխանությունը Հայաստանում, և հաստատել է դիկտատուրային ռեժիմ:
Այս պայմաններում միակ բանը, որ հայ ժողովուրդը կարող է, և պարտավոր է անել, դա խաղաղ անհնազանդության գործողությունների տրամաբանության վրա կառուցված հեղափոխությունն է:
Այլ ճանապարհ չկա»։