Քերոբյանն ու Սանտանկեն քննարկել են Հայաստան-Իտալիա զբոսաշրջային այցելությունների խթանման հարցը

Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Իտալիայի Բավենո քաղաքում անցկացվող Զբոսաշրջության միջազգային ֆորումի շրջանակում հանդիպումներ է ունեցել Իտալիայի զբոսաշրջության նախարար Դանիելա Սանտանկեի և Զբոսաշրջության նախարարության զբոսաշրջային քաղաքականության և զարգացման գծով գլխավոր քարտուղար Միրոն Ֆլորիսի հետ։

Ինչպես հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ Իտալիայի զբոսաշրջության նախարար Դանիելա Սանտանկեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ այցելությունների խթանման հարցը, այդ թվում՝ վիզաների տրամադրման հետ կապված դժվարությունները, ինչպես նաև համագործակցությունը Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային կլաստերների զարգացման և զբոսաշրջային կրթության տրամադրման վերաբերյալ։

Քերոբյանն ու Միրոն Ֆլորիսը քննարկել են երկկողմ հարաբերությունները զբոսաշրջության և բիզնեսի ոլորտներում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930