Բաժիններ՝

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Երևանում նոյեմբերի 25-ի և 26-ի ցերեկը, 28-30-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ի գիշերը և առավոտյան, 27-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 27-ին կդիտվի նաև քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 28-ին կնվազի 7-10 z

Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-ի և 28-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի և 28-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում կլինի տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 25-26-ին, 28-ին՝ 15-20 մ/վ, 27-ին՝ 20-25 մ/վ արագությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս