
Հրդեհ Բջնի գյուղում. այրվել է անասնագոմի տանիքը

Նոյեմբերի 24-ին, ժամը 23։59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի վերջնամասում՝ պահածոների գործարանի մոտ, անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 25-ին, ժամը 00:55-ին, մարվել՝ 02։30-ին։ Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 200 քմ)։