ՌԴ նախագահի օգնականն ակնկալում է, որ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի գագաթնաժողովներին

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերին ներկա կգտնվի Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովներին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ, որ (խմբ․՝ Հայաստանի ներկայացուցիչները) կգան Սանկտ Պետերբուրգ, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպումը, և կլինի ԵԱՏՄ պաշտոնական հանդիպում։ Ի դեպ, այս հանդիպմանը (խմբ․՝ ԵԱՏՄ) նախագահությունը մեզնից անցնում է Հայաստանին, ուստի կարծում եմ, որ Փաշինյանը կգա, որպեսզի վերցնի էստաֆետը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից», – լրագրողներին ասել է Ուշակովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930