Բաժիններ՝

Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը Պիստորիուսի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության համար։

«Ուրախ եմ հանդիպել իմ գերմանացի գործընկեր Բորիս Պիստորիուսին։ Շնորհակալություն Բունդեսվերին 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթի համար, որը պետք է ամրապնդի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը մինչև ձմեռ», – գրել է Ումերովը X սոցիալական հարթակում։

Նա նշել է, որ ռազմական օգնության փաթեթը ներառում է նաև 10 Leopard1 տանկեր։

Ըստ գերմանական ԶԼՄ-ների՝ Բորիս Պիստորիուսը նաև բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս