Բաժիններ՝

ԱՄՆ ռազմածովային ուժերի ատոմային ավիակիրը մտել է Հարավային Կորեայի նավահանգիստ

ԱՄՆ ռազմածովային ուժերի «Կառլ Վինսոն» ատոմային ավիակիրը ժամանել է Հարավային Կորեայի Բուսան քաղաքի ռազմածովային բազա։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

«Առաջին ավիակրային խմբի ներկայիս այցը նավահանգիստ ցույց է տալիս Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների հաստատուն պատրաստակամությունը՝ հակազդելու Հյուսիսային Կորեայի աճող հրթիռային և միջուկային սպառնալիքներին», – հայտարարել են Հարավային Կորեայի ռազմածովային ուժերում՝ հավելելով, որ ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության միջև համագործակցությունը հույժ կարևոր է Հյուսիսարևելյան Ասիայում և Կորեական թերակղզում խաղաղության պահպանման համար:

Հոկտեմբերի 12-ից մինչև 16-ը Բուսանում էր գտնվում ամերիկյան «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավիակիրը։

Ապրիլին ԱՄՆ-ն խոստացել էր ավելացնել Հարավային Կորեայում իր ռազմավարական ակտիվների «պարբերական տեսանելիությունը»՝ համաձայն Վաշինգտոնյան հռչակագրի, որը ստորագրել էին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս