Բաժիններ՝

66 մահ՝ 10 ամսում. ՔԿ-ն ներկայացրել է Երևանում արձանագրված ՃՏՊ-ների հետևանքով մահվան դեպքերի վիճակագրությունը

Երևանում 2023-ի տարեսկզբից մինչև նոյեմբերի 1-ը արձանագրվել է 1071 վթար, 604 վրաերթ, ընդհանուր՝ 1675 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց զոհ է դարձել 66 քաղաքացի:

Այս մասին վիճակագրական տվյալներ է ներկայացրել Քննչական կոմիտեն: Վիճակագրության մեջ նշված է, որ 2023-ի 10 ամիսներին մայրաքաղաքում 8-ով ավելի մահվան ելքով ՃՏՊ-ներ են գրանցվել, քան ամբողջ 2022-ի ընթացքում:

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է դրսևորել զգոնություն, չխախտել երթևեկության կանոնները, հետիոտներին՝ ճանապարհներն անցնել հատուկ այդ նպատակով նախատեսված տեղերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930