
Գևորգ Պ.-ն հետախուզվում էր վարժական հավաքից խուսափելու համար

միջոցառումների արդյունքում նոյեմբերի 18-ի ժամը 05.00-ին Բագրատաշենի սահմանային անցակետով ՀՀ սահմանը հատելիս հայտնաբերվել և Սպիտակի բաժին է տեղափոխվել 26-ամյա Գևորգ Պ.-ն, որը հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: