
Տնից փողերը, ոսկյա զարդերը գողացել և պարտվել էր բուքմեյքերական կայքում

22-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Մամիկոնյանց փողոցի իր բնակարանի ննջասենյակի պահարանից գողացել են 300 Եվրո, 100.000 դրամ, 6500 դոլար և ոսկյա զարդեր:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է տանտիրոջ 24-ամյա որդին:
24-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է Մալաթիայի բաժին և խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը: Հայտնել է նաև, որ գողացած ամբողջ գումարը տանուլ է տվել բուքմեյքերական կայքում:
Կատարվում է նախաքննություն: