Բաժիններ՝

Բայդենը հայտարարել է, որ Սի Ծինփինի հետ քայլեր են ձեռնարկել ճիշտ ուղղությամբ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո ասել է, որ իրենք «շոշափելի քայլեր» են կատարել ճիշտ ուղղությամբ։

Բայդենն այդ մասին գրել է X սոցիալական ցանցում:

Ինչպես Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունների վերաբերյալ լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, Չինաստանը համաձայնել է վերսկսել ռազմական երկխոսությունն ԱՄՆ-ի հետ՝ քաղաքական և գործառնական մակարդակներում։

Բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է Հարավչինական ծովում կայունության պահպանման և ԿԺԴՀ-ի ամբողջական ապամիջուկայնացման կարևորությունը։ Այդ մասին ասված է Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա) Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների ղեկավարների բանակցությունների վերաբերյալ Սպիտակ տան հրապարակած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930