Բաժիններ՝

Հունգարիան ազգային խորհրդակցություն կանցկացնի՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցով

Հունգարիայում կայանալիք ազգային խորհրդակցության հարցերից մեկը նվիրված կլինի Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցությանը։ Հունգարացիներին կհարցնեն, թե արդյոք նրանք ցանկանում են Կիևին տեսնել համայնքում։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Հունգարիայի ԱԳՆ պետքարտուղար Տամաշ Մենցերը, ով պատասխանատու է երկկողմ հարաբերությունների համար։

«Ձեր կարծիքով՝ Ուկրաինայի տեղը Եվրամիությունո՞ւմ է։ Ձեր կարծիքը արտահայտե՛ք ազգային խորհրդակցության ժամանակ, որը շուտով կսկսվի», – ասել է Մենցերն իր տեսաուղերձում։

Նա նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին այժմ կնշանակի ռազմական գործողությունների տեղափոխում համայնքի տարածք։ Բացի այդ, Մենցերն ընդգծել է, որ Ուկրաինան խախտում է Անդրկարպատիայում հունգարական ազգային փոքրամասնության իրավունքները, և եթե Կիևն անդամագրվի ԵՄ-ին, ապա նրան պետք է հատկացնի եվրոպական ռեսուրսների զգալի մասը։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր ազգային խորհրդակցության մեկնարկի մասին, որի ընթացքում կպարզվի երկրի բնակչության կարծիքը Ուկրաինային աջակցելու, ԵՄ-ին նրա անդամակցության, նրան զենք ուղարկելու, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի մատակարարման վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930