Ամերիկացի լրագրողը Հաջիևին համեմատել է Գեբելսի հետ

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին համեմատել է նացիստական Գերմանիայի պետական գործիչ Յոզեֆ Գեբելսի հետ՝ մեկնաբանելով Ալիևի օգնականի հանդիպումը Լեռնային Ղարաբաղ այցելած զբոսաշրջիկների և բլոգներների հետ։

«Ալիևի օգնականը հանդիպել է օտարերկրյա օգտակար հիմարների վերջին խմբի հետ՝ Ադրբեջանի կառավարության կողմից ֆինանսավորվող իրենց ուղևորության ժամանակ դեպի էթնիկ զտված Լեռնային Ղարաբաղ: Դա նման է 1943 թվականին Բեռլին գնալուն և Գեբելսի հետ ճաշելուն»,-  գրել է Սնելը։

Տեսանյութեր

Լրահոս