«Իսրայելին «պատժելու» ժամանակն է. Բելգիայի վարչապետ
Բելգիայի փոխվարչապետը կոչ է արել կառավարությանը հետաքննել Գազայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները և պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ։
«Եկել է Իսրայելի դեմ պատժամիջոցների ժամանակը: Ռումբերի անձրևն անմարդկային է: Ակնհայտ է, որ Իսրայելը թքած ունի հրադադարի միջազգային պահանջների վրա», – ասել է փոխվարչապետ Պետրա դե Սաատերը:
Նրա խոսքով, Եվրամիությունը պետք է անհապաղ դադարեցնի Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը, որը կնքվել է երկու կողմերի միջև տնտեսական և քաղաքական կապերը խթանելու նպատակով։
Դե Սաատերը նաև երկու նոր սահմանափակումներ է առաջարկել Թել Ավիվի նկատմամբ։ Առաջին սահմանափակումը պաղեստինյան օկուպացված տարածքներից ապրանքների ներմուծման արգելքն է։
Երկրորդը զինյալ վերաբնակիչներին, քաղաքական գործիչներին և ռազմական հանցագործությունների համար պատասխանատու զինվորներին ԵՄ մուտք գործելն արգելելն է:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Բելգիան պետք է ավելացնի Հաագայի Միջազգային քրեական դատարանի ֆինանսավորումը ռմբակոծությունները հետաքննելու համար՝ միաժամանակ նվազեցնելով ՀԱՄԱՍ-ի դրամական հոսքերը։
«Սա ահաբեկչական կազմակերպություն է, ահաբեկչությունը փող արժե, և պետք է պատժամիջոցներ կիրառվեն ՀԱՄԱՍ-ին փող մատակարարող ընկերությունների և մարդկանց դեմ», – ասել է եվրոպացի պաշտոնյան։