Բաժիններ՝

Լոնդոնի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել բնապահպան ակտիվիստներին՝ Վելասկեսի նկարը վնասելու համար

Լոնդոնի ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել Just Stop Oil բնապահպանական շարժման մասնակիցներին, որոնք նոյեմբերի 6-ին Լոնդոնի Ազգային պատկերասրահում վնասել են իսպանացի նկարիչ Դիեգո Վելասկեսի (1599-1660) «Հայելիով Վեներան» նկարի պաշտպանիչ ապակին։

Նշվում է, որ ըստ Սքոթլանդ Յարդի տարածած հայտարարության՝ վնաս հասցնելու համար մեղադրանքներ են առաջադրվել Նոթինգհեմից 20-ամյա տղամարդու և Լոնդոնից 22-ամյա մի կնոջ նկատմամբ:

«Պատմական նկարին նվազագույն վնաս է հասցվել, բայց այն տարվել է վերականգնման», – նշել են ոստիկանությունում։

Նոյեմբերի 6-ին ցուցարարներին վթարային մուրճերով հաջողվել էր մասամբ կոտրել 1647-1651 թվականներին ստեղծված կտավի պաշտպանիչ ապակին։

Մեղադրանքներ են առաջադրվել նոյեմբերի 6-ին Լոնդոնում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ 100 բերման ենթարկվածներից ևս 44-ին, հայտնում է ոստիկանությունը։

Just Stop Oil-ը կառավարությունից պահանջում է անհապաղ արգելել երկրում նավթի և գազի նոր հանքավայրերի շահագործումը։ 2022 թվականի վերջից շարժման անդամները պարբերաբար փակում են ամենաբանուկ ավտոմայրուղիներն ու ճանապարհները, ներկ են լցնում ավտոսրահների, կորպորացիաների կենտրոնակայանների, թանկարժեք ապրանքանիշերի խանութների վրա, ինչպես նաև վնասում արվեստի գործերը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս