Սիրիայում զինյալների հարձակման հետևանքով 20-ից ավելի սիրիացի զինծառայող է զոհվել
Մի խումբ զինված անձինք, որոնք, ամենայն հավանականությամբ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են եղել, լուսադեմին հարձակում են գործել Սիրիայի արևելքում տեղակայված սիրիացի զինվորականների վրա։
Al Mayadeen պարբերականը հաղորդում է, որ հարձակման հետևանքով զոհվել է սիրիացի 21 զինծառայող, ևս 9 զինվոր վիրավորվել է։ Նշվում է, որ զոհեր և վիրավորներ կան նաև հարձակվող զինյալների շրջանում։
Ըստ հրապարակման՝ միաժամանակ հարձակումներ են իրականացվել Հոմսի անապատում սիրիական բանակի և օժանդակ ուժերի մի քանի տեղակայման վայրերի վրա՝ Հոմս, Համա և Ռաքքա տանող ճանապարհների հատման վայրի մերձակայքում։
Այս հատվածում ԻՊ զինյալները վերջին շրջանում մի շարք հարձակումներ են գործել սիրիական բանակի բլոկպոստերի և ռազմական ավտոշարասյուների վրա։