Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի նախագահն առաջարկել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջարկել է Վրաստանին շնորհել Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, երբ և եթե Թբիլիսին կատարի դրա համար անհրաժեշտ պայմանների մնացած մասը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Հանձնաժողովն առաջարկում է, որ (Եվրոպական) Խորհուրդը Վրաստանին շնորհի թեկնածու երկրի կարգավիճակ՝ հաշվի առնելով այն, որ որոշակի բարեփոխումներ և քայլեր են ձեռնարկվել», – ասել է ֆոն դեր Լայենը։

ԵՄ-ի առաջադրած պայմանները ներառում են այն, որ Վրաստանը հետևի ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին, պայքարի ապատեղեկատվության և քաղաքական բևեռացման դեմ, ինչպես նաև 2024 թվականին ապահովի ազատ և արդար ընտրություններ։

2022 թ․ հունիսին Ուկրաինային և Մոլդովային շնորհվել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, սակայն Վրաստանին՝ ոչ։ Այն ժամանակ ԵՄ պետությունների ղեկավարները հայտարարել էին, որ պատրաստ են Վրաստանին ևս շնորհել այդ կարգավիճակը՝ նրա կողմից մի շարք պայմանների կատարման դեպքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս