Բաժիններ՝

Բայդենը մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ 1979 թվականին սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել մեկ տարով երկարաձգել Իրանի դեմ արտակարգ դրության ռեժիմը, որը նախատեսում է միակողմանի պատժամիջոցներ Թեհրանի դեմ։ Այդ մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

«ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները դեռ կարգավորված չեն, իսկ Իրանի հետ 1981 թ․ հունվարի 19-ի համաձայնությունների իրականացման գործընթացը շարունակվում է», – նշել է Բայդենը։

Խոսքը ԱՄՆ-ի և Իրանի միջև Ալժիրյան համաձայնագրերի մասին է։ Դրանք հանգեցրին ամերիկացի դիվանագետների ազատման, որոնք ավելի քան մեկ տարի որպես պատանդ էին պահվում Թեհրանում 1979 թվականի հեղափոխությունից հետո: Այդ փաստաթղթերում, մասնավորապես, նախապայման է դրված երկրների՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։

«Այդ պատճառով 1979 թ․ նոյեմբերի 14-ին հայտարարված ազգային արտակարգ դրության ռեժիմը և այդ օրն ընդունված, դրա հետ առնչվող միջոցառումները պետք է շարունակեն ուժի մեջ մնալ նաև 2023 թվականի նոյեմբերի 14-ից հետ: Հետևաբար․․․ ես Իրանի նկատմամբ ազգային արտակարգ դրության ռեժիմի գործողությունը երկարաձգում եմ մեկ տարով», – հայտարարել է Բայդենը։

1979 թ. նոյեմբերի 14-ին ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը ստորագրեց 12170 գործադիր հրամանը՝ ի պատասխան Թեհրանում ամերիկացիների պատանդառության: ԱՄՆ ֆինանսների նախարարությանը հանձնարարվեց արգելափակել ԱՄՆ-ում իրանական բոլոր պաշտոնական ակտիվները, այդ թվում՝ հաշիվները ԱՄՆ բանկերում և նրանց արտասահմանյան մասնաճյուղերում: Սա, ըստ էության, նշանակում էր Իրանի դեմ առաջին պատժիչ տնտեսական միջոցների ներդրումը։ 1980 թ․ ապրիլի 7-ին Քարթերը խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Թեհրանի հետ և արգելեց ԱՄՆ-ից Իրան արտահանել բոլոր տեսակի ապրանքները, այդ թվում՝ սննդամթերքը և դեղորայքը: Այնուհետև արգելք դրվեց Իրանից ԱՄՆ ցանկացած ապրանքի ներկրման վրա, ինչպես նաև արգելվեցին ամերիկացիների ուղևորություններն Իրան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս