Բաժիններ՝

Փրկարարները մարել են Աբովյան քաղաքում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 7-ին, ժամը 20։40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանում այրվում է անասնակեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ապաչի Գրուպ» ՍՊԸ-ի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր և հարակից քարե շինության տանիքի փայտե կառուցատարրերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:26-ին, մարվել՝ 23:35-ին: Այրվել են մոտ 500 հակ կուտակած անասնակեր և շինության (մոտ 35 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 5 քմ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս