Բաժիններ՝

Հունաստանում 5,1 մագնիտուդով երկրաշարժից հետո բնակիչներին հորդորել են խուսափել հին շենքերից

Հունաստանում վաղ առավոտյան 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, սակայն իշխանությունները տուժածների և լուրջ ավերածությունների մասին չեն հաղորդել։

Associated Press գործակալությունը հաղորդում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Էվիա կղզու Մանտուդի քաղաքի մերձակայքում՝ Աթենքից 90 կմ հեռավորության վրա, որտեղ նույնպես զգացվել են ստորգետնյա ցնցումները։

Իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուսափել հին շենքերից և այն ճանապարհներից, որտեղ նախկինում քարաթափումներ են եղել։

Աթենքի երկրադինամիկայի ինստիտուտը հայտնել է, որ երկրաշարժին հաջորդել են մինչև 3,7 մագնիտուդով հետցնցումներ։

Գործակալությունը հիշեցնում է, որ Հունաստանում երկրաշարժեր հաճախ են տեղի ունենում, դրանց մեծ մասը՝ ծովի տակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930