Բաժիններ՝

Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ սուր քննադատությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունները հանցագործություն են մարդկության դեմ և չեն կարող արդարացվել։

Գայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Չկա որևէ հայեցակարգ, որը կարող է արդարացնել այն, ինչ կատարվում է Գազայում հոկտեմբերի 7-ից ի վեր կամ բացատրել այս դաժանությունը։ Գազայում 28 օր շարունակ մարդկության դեմ հանցագործություններ են կատարվում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովի մասնակիցներին կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում հրադադարի հասնելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս