
Մեքենա գողացած տղամարդիկ ձերբակալվել են

Նոյեմբերի 1-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 08.30-ի սահմաններում գողացել են Երևանի Վանթյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:
Ոստիկանության ՔՈԳՎ, Մալաթիայի և Արմավիրի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, գողացված մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են տարել երևանցի 51-ամյա և 56-ամյա երկու տղամարդու:
Կատարվում է նախաքնություն: