Ջուզեպպե Վերդիի դրամատիկ «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարումները կհնչեն Երևանում
Իտալացի ականավոր կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերան, որը Հայաստանում հազվադեպ է հնչում, համերգային կատարումներով կներկայացվի Երևանում:
Երեկոն, որը կազմակերպվում է Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, տեղի կունենա նոյեմբերի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ համերգին գլխավոր դերերով հանդես կգան հրավիրյալ անվանի օպերային մեներգիչներ Մարսելո Պուենտեն (տենոր), Բոգդան Բաչուն (բարիտոն), Եվգենիա Մուրավյովան (սոպրանո), Յուլիա Մեննիբաևան (մեցցո-սոպրանո), Оլգա Պուդովան (սոպրանո): Դերակատարներից են Աշոտ Ղանթարջյանը (բաս), Հովհաննես Ներսեսյանը (բաս), Հայկ Տիգրանյանը (բաս), Արամո Մամիկոնյանը (տենոր), Ալեն Մանուկյանը (տենոր):