
Արցախի հանձման հետ համակերպված ժողովուրդը նույնիսկ ձևի համար մի 10 հոգանոց պիկետ էլ չարեց Արցախի նախկին նախագահներին ազատ արձակելու պահանջով. Վահան Բաբայան

Վահան Բաբայանը գրում է. «Մի պահ,որ մտածում ես թե ինչ անտարբերության ժամանակաշրջան է մտել մեր հասարակությունը իրոք դառնում է վախենալու:
Արցախի հանձման հետ համակերպված ժողովուրդը նույնիսկ ձևի համար մի 10 հոգանոց պիկետ էլ չարեց Արցախի նախկին նախագահներին ազատ արձակելու պահանջով:Ավրորա մրցանակաբաշխության մասնակից հայտնի պերսոնաժները հօդս ցնդեցին,կորան,տպավորություն է,որ նման բան չկա,չի էլ եղել:Բայց ինչքան կենաց խմված կլինի այս 30 տարում հիմա Բաքվում բանտարկված ղեկավարների համար,պատկերացնում՞եք:
Զարմանալի բան է 30 տարի շարունակ ապրել մի երկրում հիմա ապրել այլ երկրում ,սա այլևս այլ երկիր է և նույնիսկ այլ ժողովուրդ:Լավ կամ վատ գնահատելը արդեն կարևոր չէ,կարևորը այն է,որ հիմա այլ է ամենը դարձել և դա փաստ է չտեսնել ու անտեսել սա ինքնախաբեություն է»։