Ամբողջացվել է պարեկային ծառայության ներդրումը ողջ հանրապետության տարածքում. Արա Ֆիդանյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեն, ասաց, որ հոկտեմբերի 28-ին Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում պարեկային ծառայությունների ստորաբաժանումների մեկնարկով ամբողջացվել է պարեկային ծառայության ներդրումը ողջ հանրապետության տարածքում՝ որպես ոստիկանության արտաքին ծառայության կազմակերպման նոր և ժամանակակից մոդել։

«Զուգահեռ բոլոր մարզերում ներդրվել են նաև օպերատիվ կառավարման կենտրոնի ստորաբաժանումներ։ Ներկայումս աշխատանքներ են տարվում պարեկային ծառայության թափուր հաստիքների համալրման ուղղությամբ։ Ծառայության շարքերը համալրելու համար հայտարարվել է ընդունելություն։ Ընդ որում, նախատեսված տեղերի գերակշիռ մասը հատկացված է լինելու կանանց։ Ինչպես գիտեք, պարեկային ծառայությունում գենդերային հավասարակշռության ապահովման մասով ընթացիկ տարում իրականացվել են զգալի աշխատանքներ։ Մասնավորապես՝ տեղի է ունեցել կին թեկնածուների նախագրանցում, նրանց հետ հանդիպումների ընթացքում օրենսդրական լուծումներ են տրվել ոստիկանությունում ծառայության անցնելուն խոչընդոտող խնդիրներին։ Ինչպես նաև Երևանում և մարզերում մեկնարկել են իրազեկման արշավներ, որին միացել են պարեկային ծառայության շարքերը համալրելու կոչով, դիմել են բազմաթիվ հայտնի կանայք, այդ թվում՝ ԱԺ կին պատգամավորներ»,- նշեց Արա Ֆիդանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս