Փաշինյանի Կառավարությունն այլևս պատվավոր կոչումներ չի շնորհի, փող կտա

Արարատ սարը սիրելը մեղք համարող, Արարատն Արագածով փոխարինած և Հայաստանի զինանշանից դժգոհ Նիկոլ Փաշինյանը, պարզվում է՝ հիմա էլ դժգոհ է պատվավոր կոչումներից, ուստի որոշել է չեղարկել դրանք։

Փաշինյանական տրամաբանությամբ՝ մեզ պատվավոր կոչումներ պետք չեն, քանի որ կարելի է մարդուն պատվավոր կոչում տալու փոխարեն՝ ուղղակի փող տալ։

Այդ նպատակով էլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն ընդունել է մի որոշում, որով այսուհետ կբացառվի Հայաստանում պատվավոր կոչումների տրամադրումը. մենք այլևս չենք ունենա վաստակավոր արվեստագետ, բժիշկ կամ մանկավարժ, փոխարենը՝ կունենանք նրանց բանկային հաշվի համալրում։

Եվ այսպես, ըստ Կառավարության ընդունած որոշման, պատվավոր կոչումների նախատեսման նպատակն ի սկզբանե եղել է առանձին ոլորտում առանձնակի հաջողություններ և ներդրում ունեցած անձանց խրախուսելը, բայց այդ կոչումները չեն ապահովում հետապնդած նպատակների իրականացումը և հաճախ դրական հետևանքներ ունենալու փոխարեն՝ բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների և առանձին մասնագիտությունների և կոլեկտիվների համարժեք հանրային ընկալման ձևավորման վրա:

Կառավարությունը սա համարել է խնդիր և որոշել է այս հարցը մեկընդմիշտ փակել՝ չեղարկել պատվավոր կոչումները՝ դրանց փոխարեն նախատեսելով միայն մեկ միասնական պատվավոր կոչում, Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը, որը կտրվի ոչ թե անհատին, այլ թիմին:

Կառավարությունը որոշել է, որ իրենց գործը փայլուն կատարող մասնագետներին անհատապես պետք չէ շնորհել պատվավոր կոչում, և աշխատանքը կարելի է գնահատել փող տալով, որովհետև Կառավարությունը տարբեր ծրագրերով խրախուսում է սպորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկներին, մարզիչներին, իսկ այլ մասնագետների, գիտնականների և ուսուցիչների համար ներդրվել են վարձատրության փոխկապակցված մեխանիզմներ։

Տեսանյութեր

Լրահոս