
Հայաստանը ՖԻԴԵ–ի «Գրանդ Սվիս» մրցաշարում ներկայացնում է 8 շախմատիստ

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները մեկնարկում են ՖԻԴԵ–ի «Գրանդ Սվիս» մրցաշարում: Այս մասին գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը Մեն կղզում կանցկացվի 2023 թվականի ՖԻԴԵ–ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:
Հայաստանից տղամարդկանց մրցաշարին մասնակցում են Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սակակյանը և Մանուել Պետրոսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում են Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը:
Յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։