Ջեֆ Բեզոսը դարձել է աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը՝ ըստ Bloomberg-ի
Amazon.com-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը առաջ է անցել LVMH Moet Hennessy Louis Vuitton-ի գործադիր տնօրեն Բեռնարդ Առնոյից՝ զբաղեցնելով երկրորդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի:
Բեզոսի կարողությունը տարեսկզբից Amazon-ի բաժնետոմսերի թանկացման շնորհիվ աճել է 49,3 միլիարդ դոլարով և հասել 156 միլիարդ դոլարի, իսկ 2023 թվականին Առնոն կորցրել է 6,95 միլիարդ դոլար. այժմ վերջինիս կարողությունը գնահատվում է 155 միլիարդ դոլար։
Առաջին տեղը զբաղեցնում է Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը՝ աշխարհում միակ մարդը, ում կարողությունը գերազանցում է 200 միլիարդ դոլարը։ Տարեսկզբից 52-ամյա գործարարը հարստացել է 96,8 միլիարդ դոլարով՝ իր կարողությունը հասցնելով 234 միլիարդ դոլարի։
Tesla-ի բաժնետոմսերը տարեսկզբից թանկացել են 106%-ով, Amazon-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 58%-ով, իսկ LVMH-ի կապիտալիզացիան նվազել է 2,1%-ով։