Ատամնաբույժը թվարկել է ատամների սպիտակեցման հակացուցումները
Ատամների սպիտակեցման հակացուցումները Moslenta-ի հետ զրույցում թվարկել է ատամնաբուժական վիրաբույժ և օրթոպեդ, ատամնաբուժության ոլորտում գյուտերի երկու արտոնագիր ունեցող Վյաչեսլավ Մինկոն: Նա կոչ է արել ատամները սպիտակեցնելուց առաջ բուժել։
«Կարևոր է հասկանալ, որ սպիտակեցումը չի փոխարինում ատամնաբուժական խնամքի մնացած բոլոր ընթացակարգերին: Սպիտակեցնելուց առաջ ատամները պետք է բուժվեն։ Բաց կարիեսային խոռոչներ, պարոդոնտիտ, էմալի վնասում՝ այս ամենը սպիտակեցման հակացուցումներ են»,- ասել է Վյաչեսլավ Մինկոն:
Սպիտակեցում չի կարելի անել սոսնձված բրեկետներով, իսկ դրանք հեռացնելուց հետո ավելի լավ է սպասել մի քանի ամիս՝ նշել է ատամնաբույժը։
«Ճշգրիտ ժամանակը կորոշի բժիշկը, ով կգնահատի ատամների վիճակը և կնշանակի ատամների պրոֆեսիոնալ մաքրման և սպիտակեցման օպտիմալ ժամանակը»,- ըստ shantnews-ի՝ պարզաբանել է նա։
Լցոնումները, պսակները և պրոթեզներն իրենք, ըստ բժշկի, հակացուցումներ չեն համարվում, սակայն սպիտակեցման ժամանակ կարող է առաջանալ երանգների անհամապատասխանություն, որն անէսթետիկ տեսք ունի։
Սպիտակեցում չի արվում հղիության և լակտացիայի ժամանակ կանանց, կաթնատամ ունեցող երեխաների և ջրածնի պերօքսիդի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց, շարունակել է Մինկոն։
Ուռուցքաբանությամբ հիվանդները պետք է զգույշ լինեն սպիտակեցման հարցում՝ նրանք պետք է խորհրդակցեն իրենց բժշկի հետ և ամեն դեպքում տեղեկացնեն ատամնաբույժին հիվանդության մասին։
«Իսկ ատամները երանգը փոխելուց և սպիտակելուց հետո դեռ պետք է ճիշտ խնամել տնային պայմաններում՝ օգտագործելով ոչ միայն ատամի խոզանակ, այլ նաև ատամնաթել»,- ընդգծել է ատամնաբույժը։