Բաժիններ՝

Բրիտանիայի Լյուտոնի օդանավակայանում խոշոր հրդեհի պատճառով հետաձգվել են բոլոր չվերթերը

Մեծ Բրիտանիայի Լյուտոն քաղաքի օդանավակայանում բոլոր թռիչքները հետաձգվել են մինչև հոկտեմբերի 11-ի տեղի ժամանակով ժամը 15։00-ը ավտոկայանատեղիում բռնկված խոշոր հրդեհի պատճառով։ Այս մասին է BBC-ի հրապարակումը։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի երեկոյան ժամը 21։00-ի մոտ։ Բազմահարկ ավտոկայանատեղիում կայանված մեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո շենքում արձանագրվել է «կառուցվածքային լուրջ փլուզում»։

Միջադեպի հետևանքով լուրջ վիրավորներ չկան։ 4 հրշեջներ և օդանավակայանի մեկ աշխատակից ծխի ներշնչումից առաջացած խնդիրների պատճառով բուժօգնություն են ստացել տեղում։

Ավտոկայանատեղին կարող է տեղավորել մինչև 1900 ավտոմեքենա։ Ենթադրվում է, որ հրդեհի հետևանքով հարյուրավոր մեքենաներ վնասվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031