 
                        Ամերիկյան սպառազինությամբ բեռնված առաջին ինքնաթիռը ժամանել է Իսրայել
 
                                    Ամերիկյան սպառազինության առաջին խմբաքանակը ժամանել է Իսրայել։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) X սոցիալական հարթակի իր էջում։
«Այսօր (խմբ․՝ հոկտեմբերի 10-ի) երեկոյան Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազա է ժամանել ԱՄՆ-ի սպառազինություն տեղափոխող առաջին ինքնաթիռը», – նշված է հաղորդագրությունում:
ԻՊԲ-ն հավելել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջև համագործակցությունը «պատերազմի ժամանակ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առանցքային մասն է»։
Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին «շարունակական և աներկբա աջակցության համար»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        